1Սա մարդկանց ազգաբանութեան այն օրերի պատմութիւնն է, երբ Աստուած ստեղծեց Ադամին: Ըստ Աստծու պատկերի ստեղծեց նրան, 2արու եւ էգ ստեղծեց նրանց, օրհնեց եւ ադամ, այսինքն՝ մարդ անուանեց նրանց այն օրը, երբ ստեղծեց նրանց: 3Ադամը երկու հարիւր երեսուն տարեկանին իր նման ու իր կերպարանքով որդի ծնեց եւ անունը դրեց Սէթ: 4Սէթին ծնելուց յետոյ Ադամն ապրեց եւս եօթը հարիւր տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր: 5Ադամը մեռաւ՝ ապրելով ինը հարիւր երեսուն տարի: 6Սէթը երկու հարիւր հինգ տարեկանին ծնեց Ենոսին: 7Ենոսին ծնելուց յետոյ Սէթն ապրեց եւս եօթը հարիւր եօթը տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր: 8Սէթը մեռաւ՝ ապրելով ինը հարիւր տասներկու տարի: 9Ենոսը հարիւր իննսուն տարեկանին ծնեց Կայնանին: 10Կայնանին ծնելուց յետոյ Ենոսն ապրեց եւս եօթը հարիւր տասնհինգ տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր: 11Ենոսը մեռաւ՝ ապրելով ինը հարիւր հինգ տարի: 12Կայնանը հարիւր եօթանասուն տարեկանին ծնեց Մաղաղայէլին: 13Մաղաղայէլին ծնելուց յետոյ Կայնանն ապրեց եւս եօթը հարիւր քառասուն տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր: 14Կայնանը մեռաւ՝ ապրելով ինը հարիւր տասը տարի: 15Մաղաղայէլը հարիւր վաթսունհինգ տարեկանին ծնեց Յարէդին: 16Յարէդին ծնելուց յետոյ Մաղաղայէլն ապրեց եւս եօթը հարիւր երեսուն տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր: 17Մաղաղայէլը մեռաւ՝ ապրելով ութ հարիւր իննսունհինգ տարի: 18Յարէդը հարիւր վաթսուներկու տարեկանին ծնեց Ենոքին: 19Ենոքին ծնելուց յետոյ Յարէդն ապրեց եւս ութ հարիւր տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր: 20Յարէդը մեռաւ՝ ապրելով ինը հարիւր վաթսուներկու տարի: 21Ենոքը հարիւր վաթսունհինգ տարեկանին ծնեց Մաթուսաղային: 22Ենոքը Մաթուսաղային ծնելուց յետոյ սիրելի եղաւ Աստծուն երկու հարիւր տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր: 23Ենոքը ապրեց երեք հարիւր վաթսունհինգ տարի: 24Ենոքը սիրելի եղաւ Աստծուն: Նա անյայտացաւ, որովհետեւ Աստուած նրան տարաւ իր մօտ: 25Մաթուսաղան հարիւր ութսունեօթը տարեկանին ծնեց Ղամէքին: 26Ղամէքին ծնելուց յետոյ Մաթուսաղան ապրեց եւս ութ հարիւր երկու տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր: 27Մաթուսաղան մեռաւ՝ ապրելով ինը հարիւր վաթսունինը տարի: 28Ղամէքը հարիւր ութսունութ տարեկանին ծնեց որդի: 29Նա նրա անունը դրեց Նոյ: Ղամէքն ասաց. «Սա մեզ կը հանգստացնի մեր գործերից, մեր ձեռքերի ցաւերից եւ այն երկրից, որ անիծեց Տէր Աստուած»: 30Նոյին ծնելուց յետոյ Ղամէքն ապրեց եւս հինգ հարիւր վաթսունհինգ տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր: 31Ղամէքը մեռաւ՝ ապրելով եօթը հարիւր յիսուներեք տարի: 32Նոյը հինգ հարիւր տարեկանին ծնեց երեք որդի. Սէմին, Քամին եւ Յաբէթին: