1Սա մարդկանց ազգաբանութեան այն օրերի պատմութիւնն է, երբ Աստուած ստեղծեց Ադամին: Ըստ Աստծու պատկերի ստեղծեց նրան,
2արու եւ էգ ստեղծեց նրանց, օրհնեց եւ ադամ, այսինքն՝ մարդ անուանեց նրանց այն օրը, երբ ստեղծեց նրանց:
3Ադամը երկու հարիւր երեսուն տարեկանին իր նման ու իր կերպարանքով որդի ծնեց եւ անունը դրեց Սէթ:
4Սէթին ծնելուց յետոյ Ադամն ապրեց եւս եօթը հարիւր տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր:
5Ադամը մեռաւ՝ ապրելով ինը հարիւր երեսուն տարի:
6Սէթը երկու հարիւր հինգ տարեկանին ծնեց Ենոսին:
7Ենոսին ծնելուց յետոյ Սէթն ապրեց եւս եօթը հարիւր եօթը տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր:
8Սէթը մեռաւ՝ ապրելով ինը հարիւր տասներկու տարի:
9Ենոսը հարիւր իննսուն տարեկանին ծնեց Կայնանին:
10Կայնանին ծնելուց յետոյ Ենոսն ապրեց եւս եօթը հարիւր տասնհինգ տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր:
11Ենոսը մեռաւ՝ ապրելով ինը հարիւր հինգ տարի:
12Կայնանը հարիւր եօթանասուն տարեկանին ծնեց Մաղաղայէլին:
13Մաղաղայէլին ծնելուց յետոյ Կայնանն ապրեց եւս եօթը հարիւր քառասուն տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր:
14Կայնանը մեռաւ՝ ապրելով ինը հարիւր տասը տարի:
15Մաղաղայէլը հարիւր վաթսունհինգ տարեկանին ծնեց Յարէդին:
16Յարէդին ծնելուց յետոյ Մաղաղայէլն ապրեց եւս եօթը հարիւր երեսուն տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր:
17Մաղաղայէլը մեռաւ՝ ապրելով ութ հարիւր իննսունհինգ տարի:
18Յարէդը հարիւր վաթսուներկու տարեկանին ծնեց Ենոքին:
19Ենոքին ծնելուց յետոյ Յարէդն ապրեց եւս ութ հարիւր տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր:
20Յարէդը մեռաւ՝ ապրելով ինը հարիւր վաթսուներկու տարի:
21Ենոքը հարիւր վաթսունհինգ տարեկանին ծնեց Մաթուսաղային:
22Ենոքը Մաթուսաղային ծնելուց յետոյ սիրելի եղաւ Աստծուն երկու հարիւր տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր:
23Ենոքը ապրեց երեք հարիւր վաթսունհինգ տարի:
24Ենոքը սիրելի եղաւ Աստծուն: Նա անյայտացաւ, որովհետեւ Աստուած նրան տարաւ իր մօտ:
25Մաթուսաղան հարիւր ութսունեօթը տարեկանին ծնեց Ղամէքին:
26Ղամէքին ծնելուց յետոյ Մաթուսաղան ապրեց եւս ութ հարիւր երկու տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր:
27Մաթուսաղան մեռաւ՝ ապրելով ինը հարիւր վաթսունինը տարի:
28Ղամէքը հարիւր ութսունութ տարեկանին ծնեց որդի:
29Նա նրա անունը դրեց Նոյ: Ղամէքն ասաց. «Սա մեզ կը հանգստացնի մեր գործերից, մեր ձեռքերի ցաւերից եւ այն երկրից, որ անիծեց Տէր Աստուած»:
30Նոյին ծնելուց յետոյ Ղամէքն ապրեց եւս հինգ հարիւր վաթսունհինգ տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր:
31Ղամէքը մեռաւ՝ ապրելով եօթը հարիւր յիսուներեք տարի:
32Նոյը հինգ հարիւր տարեկանին ծնեց երեք որդի. Սէմին, Քամին եւ Յաբէթին: